«Եթե դուք ինձ անհիմն մեղադրում եք և փորձում եք վիրավորել ինձ, վիրավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, ապա երդվում եմ Ամենակարող Ալլահով, ինձ համար օրենք գոյություն չունի պաշտպանելու իմ ընտանիքի պատիվն ու արժանապատվությունը»:
Այս մասին հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը՝ ի պատասխան մի խումբ ադրբեջանցիների հանրային մեղադրանքների, որոնք «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանման մեջ տեսնում են նաև Կադիրովի և Չեչնիայի հանրապետության մեղավորությունը:
«Ես կօգտագործեմ ամեն ինչ։ Ես հանգիտս չեմ տա այն մարդկանց, ովքեր ցանկանում են արատավորել իմ ժողովրդի, ցեղի, ընտանիքի և անձամբ իմ պատիվն ու արժանապատվությունը։ Ես ամեն ինչ կանեմ և խոստանում եմ ձեզ արժանի պատասխան տալ»,-ընդգծել է նա:






Բաց մի թողեք
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»
Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է», ցանկանում են խախտել տարեսկզբին