Դեկտեմբերի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 18։30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Nissan Tiida» և «Hyundai Santamo» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։
Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։







Բաց մի թողեք
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել
Իրականում էժան տոմսեր չկան, չեն եղել․ Լուսանկար
Գավառում վրաերթի են ենթարկվել 2 կանայք. Լուսանկար