Մենք երեկ գրեցինք, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկությունից հետո ամենայն հավանականությամբ մարզպետ կնշանակվի Արթիկի համայնքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկ Անանիկ Ոսկանյանը։
Անանիկ Ոսկանյանը Արթիկի համայնքապետ է ընտրվել 2021 թվականին, ապա չանցած մեկ տարի, Երևանում բնակարան է ձեռք բերել։ Շուրջ 2 տարի անց գնել է 2 տոյոտա մակնիշի մեքենա, որից մեկի շուկայական գինը 80 հազար ԱՄՆ դոլար է։ Մեքենաներից մեկը մեկ տարի անց վաճառել է 7մլն դրամով, դա հավանաբար այն մեքենան էր, որով որդին վթարի է ենթարկվել։
Անանիկ Ոսկանյանը կինը՝ Էլմիրա Փիլոսյանը ևս բնակարան է ձեռք բերել Երևանում՝ 2020 թվականին։ Հետաքրքրականն այն է, որ երկուսն էլ չեն օգտվել իրենց կուսակից ընկերների օրինակից՝ այն է, հիփոթեքային վարկից, այլ կանխիկ գումարով են գնել։ Մենք ուսումնասիրեցինք նաև Արթիկ համայնքի գնումների ծրագիրը, որտեղ շատ հետաքրքրական դրվագներ կան, որոնք կարող են կոռուպցիայի մասին վկայել։ Այսպես, Արթիկի համայնքապետարանը շուրջ 233 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամի հետ փոխկապակցված ընկերության հետ։ Ի դեպ, Անանիկ Ոսկանյանը մեկ այլ նման մրցույթի արդյունքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տուգանվել է։
Արթիկի համայնքապետարանը պայմանագիր է կնքել «Թրաֆֆիք» անունը կրող ընկերության հետ, որը, ըստ որոշ տեղեկությունների, փոխկապակցված է Ախուրյան համայնքի բնակիչ Արտակ Ադամյանի հետ։ Վերջինս անցնում է կոռուպցիայի հետ կապված քրեական վարույթով։ Պայմանագրի արժեքը կազմում է շուրջ 32 մլն դրամ։ Մեզ հասած տեղեկություններով, պայմանագիրը կնքվել է Արթիկ համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի և մայթերի աշխատանքների համար։ Սակայն, ըստ որոշ խոսակցությունների, այդ փողոցի վերանորոգումն իրականացրել է Գազպրոմ Արմենիան, քանի որ այդ փողոցում գազատար խողովակների տեղափոխություն է իրականացրել։
Գազպրոմ Արմենիա ընկերության Շիրակի մարզի տեղամասի տնօրենն էլ Անանիկ Ոսկանյանի մոտ աշխատակազմի քարտուղար աշխատող Արա Սուքիասյանի որդին է։ Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ հասկանալով, որ 2026 թվականին տեղի ունենալիք հերթական ընտրություններին պարտվելու է, սկսել է օգնության կանչել նրանց, ովքեր որոշակի ռեսուրսներով կարող են օգտսկար լինել իրեն։












Բաց մի թողեք
Հ1-ի ամանորյա ծրագրում նորից ընդգրկված չէ Գարեգին Բ-ի ուղերձը, փոխարենը՝ Վահագն Ալեքսանյանը կխոսի
Միքայել արքեպիսկոպոսին այսօր վիրահատել են, իսկ վաղը ծննդյան օրն է
Լևոն Զուրաբյանը՝ ՀՀ վարչապետի թեկնածու