26/12/2025

Ինչու չեն ծառայել բանակում․ Բաց նամակ Սուրեն Պապիկյանին․ Լուսանկար

Մեծարգո Պարոն Նախարար,

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հ․14-ի 1/5-րդ մասի պահանջները, խնդրում ենք տեղեկատվություն տալ /հրապարակել համապատասխան փաստաթղթերը/, թե ինչու՞ գործադիր իշխանության ներքոհիշյալ բարձրաստիճան մեծարգո պաշտոնյաները պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել։

Հուսով ենք, համաձայն եք, որ ԵՄ ձգտող ժողովրդավարական երկրի մակարդակին հասած երկրի  քաղաքացիներս իրավունք ունենք օգտվել մեր սահմանադրական իրավունքից և վերջապես ստանալ օրենքով սահմանված նման տեղեկատվություն, որին տիրապետելը գնալով առավել անհրաժեշտ է դառնում։

Ռուբեն Թորոսյան

Ինչու չեն ծառայել․ բաց նամակ պաշտպանության նախարարին