Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ մարտի լույս 13-ի գիշերը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի ոստիկաններ են մահացել ծառայողական զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով:
Հաղորդագրության համաձայն՝ ոստիկանի կողմից հրազենի հետ անզգույշ վարվելու հետևանքով մեկ կրակոցով վիրավորվել են ոստիկանության սպա Ռամիզ Իսմաիլովը և շարքային Աբիդ Մուստաֆազադեն։ Չնայած բժիշկների ջանքերին՝ նրանցից մեկը տեղում է մահացել, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։
Կատարվում է հետաքննություն։







Բաց մի թողեք
ՀԷՑ-ում պարգևավճարների համար հատկացվել է 305.6 մլն դրամ
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ու հաստատված բոլոր հայ անձանց
«5-րդ ալիք»-ը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»