Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ ՆԳՆ Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 1/1 հասցեում գործող «777» գիշերային ակումբում կռիվ է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցեից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սուրեն Հ․-ն և Հնդկաստանի քաղաքացիներ 31-ամյա Մենդու Սրջին, 22-ամյա Կեսռն Դիլվարկսին, 28-ամյա Ռաեմ Բլջիդին։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03։50-ի սահմաններում նշված ակումբում ծննդյան արարողության ժամանակ, տորթը կտրելու պատճառով վիճաբանություն է առաջացել ակումբի տնօրեն Սուրեն Հ․-ի, դեռևս ինքնությունը չպարզված այլ անձանց և Հնդկաստանի նշված քաղաքացիների միջև, որի ժամանակ վերջիններս, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ինչի հետևանքով Մ․ Սրջին, Կ․ Դիլվարկսին և Ռ․ Բլջիդին ստացել են մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին։






Բաց մի թողեք
Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինն է
Մալաթիա Սեբաստիա թաղապետարանում ձերբակալություններ են
Բացահայտվել է նոր զանգերի կենտրոն, առգրավվել է 80 000 դոլար․ Լուսանկար