26/12/2025

Հ1-ի ամանորյա քեֆը՝ հզոր հարկատուների հաշվին, «Դվին»-ում

Հանրային հեռուստատեսությունը երկուշաբթի «Դվին»-ում ամանորյա մեծ տոնակատարություն է կազմակերպել: Նախորդ երկու տարիներին ևս Դվինում են տոնել Ամանորը, շատ ճոխ ու շքեղ միջավայրում:

«Հրապարակի» տեղեկություններով, հեռուստաընկերության բոլոր աշխատողները հրավիրված են, հրավիրյալների թվում են նաև ՔՊ-ական պատգամավորներ, նախարարներ, պաշտոնյաներ, իշխանական ակումբը, ինչպես նաև տարվա ընթացքում Հանրայինի եթերում իշխանությունների օգտին քարոզչություն իրականացրած քաղաքական գործիչները, փորձագետները և այլք:

Հատկանշանական է, որ աշխատակիցները այս քեֆի համար չեն վճարում, ամենայն հավանականությամբ այս թանկարժեք ծախսն էլ է արվում «հերոս» հարկատուների հաշվին: