Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի սկանդալային գիրքը տպվել է, նոյեմբերի 5-ին գրքի շնորհանդեսը կլինի:
Նիկոլ Փաշինյանի՝ իր նկատմամբ հալածանքներից հետո Աղազարյանը բացահայտեց, որ գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»` ի հակակշիռ Նիկոլ Փաշինյանի` «Երկրի հակառակ կողմը» գրքի, որը նա գրում էր ընդհատակում գտնվելու ժամանակ՝ 2008-2009 թվականներին:
Գիրքն ինքնակենսագրական է, եւ հիմնական մասը նվիրված է լինելու իր այն հեռախոսի պարունակությանը, որը առ այսօր գտնվում է իրավապահների մոտ եւ որի պարունակությունը Փաշինյանը դարձրեց հանրային սեփականություն: Անցած տարի նրա հեռախոսը քննչական գործողությունների ժամանակ ապօրինի առգրավել էին:
Հիշեցնենք նաեւ, որ Աղազարյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ մերժեց Փաշինյանի խնդրանքը՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ։
Հեղինակը զիլ դրվագներ է խոստանում` հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ կապված պատմություններում:
Նա Փաշինյանին համեմատել է Վազգեն Սարգսյանի հետ, բայց, ինչպես ինքն է ասում՝ «վատ Վազգենի», ավելի ճիշտ՝ Վազգենի վատ կողմերի հետ, թե ինչպես վերջինիս շրջապատը, ստրկաբար հնազանդվելով, Վազգենից վատ Վազգեն կերտեց։






Բաց մի թողեք
Դեկտեմբերի 27-ի աստղագուշակ․ Ինչ վերաբերում է փողին, ապա լավագույնն է հույսը դնել ձեր ինտուիցիայի վրա
«Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար հեռուստաընկերություններից հրավերները շարունակվում են
Նամակ Մերձբալթյան երկրներից․ Հետ կանչել Վազգեն Միրզախանյանին, տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել