26/12/2025

Մանրամասներ՝ քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ին վնասվածք պատճառած դեպքից

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են նոյեմբերի 28-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հրազենային վնասվածքներով տեղափոխված «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ Դավիթ Իսպիրյանը ինչ ախտորոշմամբ և որտեղից է տեղափոխվել:

Պարզվել է, որ Դ. Իսպիրյանը հրազենային վնասվածքը ստացել է Թբիլիսյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ և նա հիվանդանոց է ընդունվել «որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Երևանի քրեական վարչութունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից դեպքի փաստով սպանության փորձի հատկանիներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին կրակոցներ էին հնչել Երևանում։

Ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենայով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» էր տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։