26/12/2025

Միքայել արքեպիսկոպոսին այսօր վիրահատել են, իսկ վաղը ծննդյան օրն է

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին այսօր վիրահատել են։

Տեղեկացանք, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, մի քանի օր է նա գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ  ախապատրաստում էին վիրահատության, նախատեսվում էր ավելի վաղ անել վիրահատությունը, սակայն արյան մեջ շաքարի բարձր մակարդակը խոչընդոտում էր։

Ի դեպ, վաղը՝ դեկտեմբերի 27-ին սրբազանի ծննդյան օրն է, նա դառնում է 62 տարեկան։