Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 10:50-ի սահմաններում, ՆԳՆ ստացված տեղեկություններով, Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել են դիեր:
Նշված սեփական տանը ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վաթսունն անց ամուսինների դիեր:
Նախնական տեղեկություններով՝ նրանց սպանել է որդին՝ 37-ամյա Նարեկը, որը մեր տեղեկություններով, վերջերս էր դուրս եկել հոգեբուժարանից, նա հաշվառված է որպես հիվանդ: Հարևանները շոկի մեջ են կատարվածից։
Նշում են, որ տղան անհաշտ էր ծնողների հետ, հաճախ էր վիճում, բայց նման վերջաբանն անսպասելի էր։
Նշենք, որ ոստիկանները սպանված ամուսինների որդուն արդեն տարել են բաժանմունք:
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դեպքից:
«Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10։10-ի սահմաններում, 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է, և հարազատները չեն արձագանքում։
Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։
Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։ Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են։
Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, մասնավոր զրույցում ասել են. «Քիչ առաջ տեսանք, թե ինչպես ոստիկաններն ու պարեկները եկան տունը շրջափակեցին, մի 10 րոպե անց ինչ էին ման գալիս՝ չգիտենք, մենակ էն տեսանք, որ Նարեկին բռնեցին տարան, հետո իմացանք սարսափ հիշեցնող ֆիլմի մասին, թե ոնց է Նարեկը իր մեծահասակ ծնողներին սպանել դանակի մի քանի հարվածներով: Ճիշտն ասած, ցավալի դեպք է, բայց լավ ա՝ ոստիկանները շուտ եկան էդ հոգեկան խնդիրներ ունեցող Նարեկին տարան, վստահ ենք՝ եթե մի քիչ ուշանային, չէր բացառվում, որ նա կարող է էլի մարդկանց սպաներ: 7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ և երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում»:
ՆԳՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10։10-ի սահմաններում, 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է, և հարազատները չեն արձագանքում։
Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։
Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։
Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի հետևանքով նրանք մահացել են։






Բաց մի թողեք
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել
Իրականում էժան տոմսեր չկան, չեն եղել․ Լուսանկար
Գավառում վրաերթի են ենթարկվել 2 կանայք. Լուսանկար