Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարին օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Քիչ առաջ «Հրապարակ»-ի թղթակիցը նկատել է, որ Երեւանում գտնվող «Ոստան» ռեստորան է մտել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, աժիոտաժ է եղել, ըստ ամենայնի, ռեստորանում ճաշել է Լավրովը։
«Հրապարակը» կապ հաստատեց ռեստորանի աշխատակցի հետ՝ ճշտելու Լավրովը ճաշե՞լ է իրենց մոտ, մեզ պատասխանեցին՝ հյուրերի վերաբերյալ տեղեկություն չեն կարող հաղորդել։






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու