Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 13-ի նիստում «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նկատմամբ բացարկ հայտարարելու վերաբերյալ։
Ընկերության փաստաբան Վարդան Ալոյանը հայտարարեց, որ Մեսրոպյանը կողմնակալ է՝ թվարկելով հանգամանքներ։
Նա ասաց, որ 2020-ին Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ գործող իշխանության կողմից, 2023 թվականից հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ունի խնամիական կապ Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի հետ։
Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարեց ընդմիջում՝ ներկայացված միջնորդությունը քննարկելու համար։
Քննարկումից հետո ՀԾԿՀ անդամները քվեարկությամբ մերժեցին «Տաշիր կապիտալ»-ի ներկայացրած բացարկի միջնորդությունը։
Նիստում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան դադարեցնելու հարցը։






Բաց մի թողեք
ՀԷՑ-ում պարգևավճարների համար հատկացվել է 305.6 մլն դրամ
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ու հաստատված բոլոր հայ անձանց
«5-րդ ալիք»-ը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»