Չնայած շրջանառվող տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր շրջիկ հավատախումբն այս կիրակի Մայր Աթոռն է ասպատակելու, եւ որոշել են հենց մայր տաճարում ոչ կանոնակարգային` ապօրինի պատարագ մատուցեն, սակայն, հավանաբար, Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ սա կլինի իր անփառունակ արշավի վերջնական ֆիասկոն, ուստի երեկ հայտարարեց, թե Գառնիում Սուրբ Աստվածածին եկեղեցի է գնալու` Կոտայքի թեմի տիրադավ առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի թեմում հերթական ներկայացումը տալու։
«Հրապարակ» թերթը գրում է․ Սա նշանակում է, որ մի կողմից Փաշինյանին չի հաջողվում ընդլայնել համախոհների շրջանակը` նոր դավաճաններ պոկել եկեղեցուց, մյուս կողմից` ակնհայտ է հասարակության մերժումն ու վրդովմունքը, իսկ տեռորով բերվող մարդկանց քանակը բավարար չէ, որ գոնե հոգեբանական հաղթանակ գրանցեն:
Մեզ պատմեցին, որ օրեր առաջ, երբ լուր էր տարածվել, թե Էջմիածնի վրա են գրոհելու, Արմավիրի մարզպետարանում դժգոհություն էր բարձրացել:
Բանն այն է, որ դեկտեմբերի 18-ին տաճարի վրա առաջին գրոհի կուրատորն Արմավիրի մարզպետն էր, որի վրա էր դրված «մասսովկայի» ապահովման հարցը: Սակայն անգամ ՔՊ-ականներից ու իրենց համակիրներից շատերը դեմ են եկեղեցու դեմ արշավելուն: Առաջին գրոհի օրը, աշխատանքը չկորցնելու վախից դրդված, գնացել են Մայր Աթոռ ու տեսել, որ իրենց ընտանիքների անդամները, իրենց որոշ ընկերներ բարիկադի մյուս կողմում են՝ եկել են կաթողիկոսին պաշտպանելու։
Եվ ծանր միջադեպեր ու խոսակցություններ են եղել: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն եկեղեցին է քանդում, այլ նաեւ՝ ընտանիքներ։






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու