Հակակոռուպցիոն կոմիտեն մի տողանոց հաղորդագրություն է տարածել. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մասնակցում է դեկտեմբերի 15-19-ը Դոհայում (Կատար) ընթացող ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11)»։ Կից լուսանկարից երեւում է, որ պատվիրակության կազմում են նաեւ ԲԴԽ նախագահը, արդարադատության նախարարը:
«Հրապարակ» թերթը գրում է․ Ի դեպ, այս անձինք հաճախ են համատեղ գործուղումների մեկնում` հավանաբար, արդեն պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձեւավորվել, միմյանց միջեւ կոնտակտ է ստեղծվել:
Բայց մենք տեղեկացանք, որ չնայած համաժողովի թեման եղել է հակակոռուպցիոն պայքարը, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ելույթ չի ունեցել, նա միայն ծափ տվողի դերում է եղել․ ելույթ ունեցել է պատվիրակության ղեկավար Սրբուհի Գալյանը:
Թե ինչ են նստում այս վոյաժները մեր պետության վրա, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում:
Մենք նկատեցինք նաեւ, որ պատվիրակության մյուս անդամներն իրենց պաշտոնական էջերում որեւէ տեղեկատվություն այս մասին դեռ չեն հաղորդել:







Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու