ՌԴ-ի և ԱՄՆ-ի երկխոսությունը զգուշավոր լավատեսություն է առաջացնում, կարևոր է կողմերի շփումների փաստը, և ռուս-ամերիկյան երկխոսության էֆեկտն ամենաուղղակի ազդեցությունը կունենա համաշխարհային գործընթացների վրա։
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Անկասկած, ռուս-ամերիկյան երկխոսության մուլտիպլիկատիվ էֆեկտն ամենաուղղակի ազդեցությունը կունենա համաշխարհային գործընթացների վրա, կօգնի նվազեցնել լարվածությունը Եվրասիայի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում», – ասել է նա Բիշքեկում ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ «իրանական քեյսի» շուրջ առաջընթաց կա Օմանում ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների լույսի ներքո:
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի է ունենում 2025 թվականին կազմակերպությունում նախագահող Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Նիստը վարում է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, որը նաև գլխավորում է ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովը:






Բաց մի թողեք
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով
Մոսկվայում գործել է մահապարտ ահաբեկիչ, Ռուսաստանը բախվում է նոր և բոլորովին այլ սպառնալիքի