26/12/2025

ՌԴ-ն մեծացնում է ռազմական ներկայությունը Հայաստանում, Կիևը՝ մեղադրում է, Բաքուն՝ ոգևորվում

Կրեմլը համալրում է իր ռազմական բազան Շիրակում, Հայաստանում՝ Հարավային Կովկասի պետությունների վրա ռազմական և քաղաքական ճնշումը մեծացնելու նպատակով։ Այս մասին նշված է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության Telegram ալիքում։

«Անձնակազմը հավաքագրվում է Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողներից, որոնք ծառայում են Ռոստովի և Վոլգոգրադի մարզերում, ինչպես նաև ժամանակավորապես օկուպացված Ղրիմում։ Բացի այդ, Ռուսաստանը ակտիվորեն կամավորներ է փնտրում Կովկասի ստրկացված ժողովուրդների ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ Հյուսիսային Օսիայում և Ադիգեայում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ուժային գերատեսչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովի խոսքով՝ ռուսական զորքերի տեղակայումը Հայաստանում Կրեմլի համապարփակ ռազմավարության մի մասն է, որն ուղղված է համաշխարհային անվտանգության իրավիճակի անկայունացմանը։

«Միջէթնիկական հակամարտության հրահրմանը զուգընթաց, Մոսկվան մեծացնում է իր ռազմական ներկայությունը Կովկասում։ Հավանաբար, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների վատթարացումը նախապես էր նախապատրաստված», – նշել է նա։