Ռուսական կողմը հիմնավորված է համարում ԵԱՀԿ կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու որոշումը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է այս որոշման ընդունմանը՝ հիմնվելով կոնսենսուսի կանոնի վրա. «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»։






Բաց մի թողեք
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»
Պուտինը «Նովոռուսիայից» ոչ մի քայլ ետ նահանջելու մտադրություն չունի