27/12/2025

Սուրեն Պապիկյանը որդի է ունեցել` կկոչեն Ռաֆայել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որդի է ունեցել։ Ինչպես գրել է նախարարը իր սոցցանցում, որդուն կկոչեն Ռաֆայել։ 

«Սիրելի՛ ընկերներ, հարազատներ և բարեկամներ, մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ լույս աշխարհ եկավ որդիս՝ Ռաֆայել Սուրենի Պապիկյանը:

Բարով ես ծնվել,  տղա՛ս:

Թող բոլոր երեխաներն անհոգ և երջանիկ մանկություն ունենան»,- գրել է նա:

Նշենք, որ Պապիկյանը մեկ դուստր ունի։