Նոյեմբերի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «ՄՏՍ» թաղամասի բնակիչ Սամվելի տղա Նարեկը իր տանը գումարային հարցերի շուրջ վիճաբանել է իր ծանոթ, Լոռու մարզի բնակիչ 72-ամյա Ամալյա Պ․-ի հետ, որի ընթացքում սպառնացել է, որ կսպանի նրան, այնուհետև պայուսակից հանելով ատրճանակ, պահել նրա ուղղությամբ և կրկին անգամ սպառնացել, որ եթե իր տանից դուրս չգա ապա կվնասի։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները պարզել են, որ Սամվելի տղա Նարեկը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Նարեկ Օ․-ն։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում Ամալյա Պ․-ն հայտնել է, որ շուրջ 20 օր առաջ իր ընկերուհի, Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Մարգարիտա Խ․-ի հետ միասին գնացել են Նարեկ Օ․-ի վերը նշված բնակարան, վերջինիս կողմից 1 մլն դրամ պարտքի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, որի ժամանակ առաջացել է վիճաբանություն, ինչի ընթացքում Նարեկ Օ․-ն հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Ամալյա Պ․-ի և Մարգարիտա Խ․-ի հասցեին, այնուհետև իր պայուսակի մեջից ատրճանակ հանելով պահել է իրենց ուղղությամբ և կրկին սպառնացել, որ իր տնից չհեռանալու դեպքում կվնասի նրանց։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկ Օ․-ին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։






Բաց մի թողեք
Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինն է
Մալաթիա Սեբաստիա թաղապետարանում ձերբակալություններ են
Բացահայտվել է նոր զանգերի կենտրոն, առգրավվել է 80 000 դոլար․ Լուսանկար