Եվրամիության 12 երկրների արտգործնախարարներ Վրաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ դիմել են Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին ու Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիին։
«Մեծ մտահոգություն Վրաստանում արագորեն վատթարացող իրավիճակի կապակցությամբ»,- հայտնել են Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Իռլանդիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարները։ Նրանք Բորելին և Վարհելիին խնդրել են «անհապաղ բանավոր տեղեկատվություն տրամադրել Եվրոպական հանձնաժողովին այն մասին, թե ինչպես կազդի առաջարկվող օրենքը (Վրաստանի) ինը քայլերի (ԵՄ-ին անդամակցելու) իրականացման վրա:
«Մենք խնդրում ենք դա անել առաջնահերթ կարգով և ապահովել, որ այս հրապարակային գնահատականը հայտնվի Վրաստանի խորհրդարանում վերջնական քվեարկությունից առաջ»,- ասվում է հայտարարության մեջ։






Բաց մի թողեք
Ովքեր քվեարկել են Թրամփի օգտին, քվեարկել են ագահ ավազակների օգտին․ Կոլումբիայի նախագահ
ԱՄՆ իշխանությունները քննարկում են Գրենլանդիան գրավելու մի քանի սցենար. Reuters
Հողին կհավասարեցնենք․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին, վերջինս պարսկերենով է պատասխանել