«ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. Ընդունելության ընթացքում ողջույնի խոսքով է հանդես ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ շնորհավորելով ներկաներին առաջիկա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Իր ելույթի ընթացքում Դավիթ Կարապետյանն առանձնանշել է ընթացիկ տարում ՀՀ արտաքին քաղաքականականության ուղղությամբ գրանցված արդյունքները և անդրադարձել գալիք տարվա առաջնահերթություններին: «Այս տարին առանցքային նշանակություն ուներ Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Առաջնորդվելով հավասարակշռված և հավասարակշռող մոտեցմամբ՝ մենք վարել ենք արտաքին քաղաքականություն, որը հիմնված է եղել պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգանքի, փոխադարձության և այն անսասան համոզմունքի վրա, որ դիվանագիտությունը խաղաղության, կայունության և բարգավաճման ճշմարիտ ուղին է։ Մեր նպատակն է եղել հանդես գալ որպես կամուրջ, նոր մակարդակի բարձրացնել հարաբերությունները մեր ավանդական գործընկերների հետ, միաժամանակ ընդլայնելով համագործակցությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում» – նշել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը։
Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել նաև ԱԳՆ տոնածառի լույսերի վառման արարողություն:







Բաց մի թողեք
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում
ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը
Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Թրամփի հետ. Լուսանկար