27/12/2025

«Տնաշեն, թողնեիր գոնե մեկ օր անցներ, Եվրոպայից ուղիղ Մոսկվա` զեկուցելո՞ւ»

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ իր ֆեյսբուքյան էջը ողողել է տեսանյութերով:

Բեռլինից ամեն օր սրտիկներ ցուցադրելուց հետո, մեկնել է Մոսկվա եւ ավետել` «Ժամանեցի Մոսկվա»:

Եթե Գերմանիա մեկնումը արեւմտամետների հիացմունքին էր արժանացել, ապա Մոսկվա մեկնումը` բացառապես դատապարտումին:

Ֆեյսբուքյան օգտատերերը Փաշինյանին գրառումների տակ տարաբնույթ քննադատական մեկնաբանություններ են գրել, ահա դրանցից մի քանիսը.

Նիկոլ Վարդիկյան. «Նիկոլ, հալալ է քեզ։ Համ Եվրոպային ես խաբում, համ` Թրամփին, համ էլ համայն հայությանը։ Մի խոսքով, անբռնվելի»:

Ջիվան Օհանյան. «Էդ ի՞նչ մեծ գործ եք արել, դուք ի՞նչ գիտեիք, որ Պուտինը անհամբեր սպասում էր ձեզ»:

Աննա Նալբանդյան. «Տնաշեն, թողնեիր գոնե մեկ օր անցներ, Եվրոպայից ուղիղ Մոսկվա` զեկուցելո՞ւ»:

Նելլի Արզումանյան. «Չես դադարում էլի մեզ զարմացնել, մեր գերագույն դեբիլ»:

Անահիտ Անդրեասյան. «Տեսնես երբ կունենանք լուրջ վարչապետ»:

Զառա Կարապետյան. «Տո այ Թորիկ, չես զգո՞ւմ, որ զզվացնող դեմք ես դարձել»:

Սոֆի Օհանջանյան. «Հայաստանի հայերին չխառնեք ձեր կեղտոտ մտքերին»:

Մանյա Թադևոսյան. «Արա, հետո՞, հո դու մեյմուն չես, հասկացանք»:

Ալլա Պետրոսյան. «Ամեն ինչի համար բյուջեն փող կա բայց խեղճ վաստակած թոշակառուի համար բյուջեն դատարկա՞, ծերերի հաշվին եք բյուջեն լցնում, սթափվեք, պարոն Փաշինյան, ամոթ է։ Դուք Ձեզ դրեք մեկ օր թոշակառուի տեղը, քանի՞ օր 36000 դրամով կապրես, խնդրում եմ անպայման կարդացեք։ Էդ քո օրենքներով ոնց որ մարդկանց ձեռք առնես»:

Հասմիկ Ֆրանգյան. «Մոլագար, թաղվես, քեզ երկրպագողներիդ հետ մեկտեղ»:

Նաիրա Գրիգորյան. «Քաջ Նազարին հարցնում են` թագավոր դառնալը խելքի՞ բան է, թե՞ բախտի։ Նազարը պատասխանում է.

-Ի՜նչ խելք, ի՜նչ բան` բախտի ։ Բախտ ունե՞ս, քեֆ արա…»: