Եվրոպա լիգայի եզրափակիչում անգլիական դիմակայությունում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում կայացած խաղում վճռորոշ եղավ 42-րդ րոպեին Բրենան Ջոնսոնի գոլը։
Լոնդոնյան ակումբը Եվրոպա լիգայի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 1984 թվականին, երբ մրցաշարը դեռ կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։ «Տոտեմհեմը», առհասարակ, նախորդ տիտղոսը նվաճել էր 2008 թվականին` դառնալով Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության խաղթող։
Անգե Պոստեկոգլուի գլխավորած թիմը նվաճեց նաև Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։







Բաց մի թողեք
ՀԷՑ-ում պարգևավճարների համար հատկացվել է 305.6 մլն դրամ
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ու հաստատված բոլոր հայ անձանց
«5-րդ ալիք»-ը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»