Նիկոլ Փաշինյանը «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» միջազգային համաժողովում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ դրանք հաճախ սխալ են մեկնաբանվում։
Փաշինյանի խոսքով՝ Ալիևը նշել էր, թե ցարական Ռուսաստանի քարտեզների վրա Սևանա լիճը նշված չէ այդ անունով, այլ այլ անվամբ, և այդ դիտարկումն ինքնին փաստացի է։ Վարչապետը ընդգծել է, որ նման հայտարարությունները հաճախ սխալ են ներկայացվում, ինչն էլ ստիպում է իրեն բացատրել դրանց իրական իմաստը։
«Ադրբեջանի նախագահն ասել է՝ ցարական քարտեզները, եթե նայենք, Սևանա լիճ չկա, կա այլ անուն, ինչ-որ անուն, հիմա եթե ես ասեմ, որ Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գյոյչա է, այլ ասել է՝ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին՝ այնտեղ չկա Սևանա լիճ, դժվար է նրանով, որ ես, փոխանակ հարցին պատասխանեմ, պետք է պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը»,- ասել է Փաշինյանը:






Բաց մի թողեք
Հ1-ի ամանորյա ծրագրում նորից ընդգրկված չէ Գարեգին Բ-ի ուղերձը, փոխարենը՝ Վահագն Ալեքսանյանը կխոսի
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»