Ահազանգ է ստացվել Արարատի մարզի Մխչյան համայնքի բնակիչ ներկայացրած Կարեն Մկրտչյանից ով տեղեկացրել է, որ ՔՊ-ական համայնքապետ Կառլեն Մկրտչյանը համայնքապետարանի աշխատակիցներին ուղարկել է իր գույքը քանդելու, իր տարիների քրտինքը ոչնչացնելու համար․
«30 տարվա շինություն են քանդում, յոթ-ութ տարվա պարիսպ են ուզում քանդել հողակտորի մեջ ու դա ներկայացնում են իբր հանրության համար վտանգավոր է, իբր նոր քարտեզներ են հանել եւ որոշել, որ դրանք ապօրինի են։ Ես անձնական կոնֆլիկտ եմ ունեցել Կառլեն Մկրտչանի հետ ու դրանից հետո ինքն ինձ սպառնաց, որ ամեն ինչ անելու է, որ ինձ վատություն անի, ինչ ունեմ-չունեմ քանդելու է, դրան հաջորդեց համայնքապետարանի աշխատակիցների այցը ինձ մոտ, վարձակալած տարածք ունեի, տեսան ամեն ինչ նորմալ է, հիմա հասել են այս կառույցներին, շտապ որոշում են ընդունել, որ դա քանդելու են, ոստիկաններն այստեղ են, իրենք էլ գալիս են հիմա»։






Բաց մի թողեք
Հ1-ի ամանորյա ծրագրում նորից ընդգրկված չէ Գարեգին Բ-ի ուղերձը, փոխարենը՝ Վահագն Ալեքսանյանը կխոսի
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել