ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը այսօր խորհրդարանում մասնակցում է եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանը եւ խայտառակ պատասխաններ հնչեցնում ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին՝ հիմնավորելով այն կասկածները, որ կատարում է բացառապես Փաշինյանի հրահանգը:
Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցն էլ Փարաքարի համայնքապետի սպանությանն էր վերաբերում, հարցը տալուց հետո Թովմասյանը Պողոսյանին անակնկալի բերեց ,ասելով, որ նվեր ունի իր համար եւ օդում թափահարեց ձեռնաշղթա:
Պատգամավորը ՔԿ ղեկավարին ասաց․ «Քանի որ շատ եք սիրում մարդկանց կալանքի տանել, այս ձեռնաշղթան թող պահի իր մոտ եւ ամեն անգամ, երբ կալանքի համար միջնորդություն ներկայացնի, թող այս ձեռնաշղթային նայելով երկար մտածի՝ արդյոք արժե տվյալ մարդուն կալանքի տանել»:
Նիստը վարող Վլադիմիր Վարդանյանը միջամտեց, թե ԱԺ -ն ֆլեշմոբերի տեղ չէ եւ պաշտոնյան էլ իրավունք չունի նվեր ստանալ, սակայն Թովմասյանն ասաց, որ այն էժան է: Արթուր Պողոսյանն էլ հրաժարվեց նվերից՝ ասելով, որ դրա իսկականն ունի։






Բաց մի թողեք
Եկեղեցին պաշտպանելու համար ստեղծվել է Միջնաբերդ հարթակ, միացե՛ք․ Արա Զոհրաբյան
Խոշոր ու շղթայական վթար՝ Երևանում, բախվել են «Tesla», «BMW», «Mercedes», «Hongqi», «Kia» և շտապօգնության մեքենա, նաև վիրավnր երեխաներ կան․ Լուսանկար
Միքայել արքեպիսկոպոսին այսօր վիրահատել են, իսկ վաղը ծննդյան օրն է