Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հուլիսի 30-ին հրապարակվել է վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։
Մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը, մնացել է անփոփոխ։
Դատավորը հայտնել է, որ սույն վարույթով լրացուցիչ դատալսումները տեղի կունենան օգոստոսի 13-ին՝ ժամը 12:00-ին:
Հուլիսի 29-ին տեղի է ունեցել այս գործով վերջին դատական նիստը:
Հիշեցնենք՝ 2022 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18։05-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Լեո-Պարոնյան խաչմերուկին մահացու վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը։
Սոնա Մնացականյանը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր։
ՃՈ հրամանատարի մեղավորությունը հաստատվել է նախաքննությամբ:







Բաց մի թողեք
Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ
Հայաստանում Տելեգրամով կեղծ օղի են վաճառել ու բռնվել