Չնայած խորհրդարանը երեկ ամբողջությամբ ընդունեց եվրաքվեի նախագիծը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մեկնարկի մասին, սակայն իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախագիծը կգործարկվի ըստ նպատակահարմարության:
«Հրապարակ» գրում է․ Եվ որոշվել է ակտիվ նախաձեռնողականություն չդրսեւորել այդ հարցում այնքան ժամանակ, քանի դեռ հույս ունեն Ռուսաստանից ինչ-որ բան պահանջել ու ստանալ` դեպի Եվրոպա գնալու շանտաժը կիրառելով: Իսկ ՌԴ գործընկերներին փորձելու են համոզել, որ չէին կարող անտեսել 60 հազար ՀՀ քաղաքացիների ստորագրությունը, որով ընթացք է տրվել եվրաքվեի նախաձեռնությանը։
Եվ չնայած կային տեղեկություններ, որ հատուկ ԵՄ-ին անդամակցության գործընթացը համակարգելու նպատակով մեկ փոխվարչապետի հաստիք է ավելանալու, եւ նա պետք է նշանակվի եվրոպամետների թվից, սակայն առայժմ այդ մասին իշխանությունում քննարկումներ չկան։






Բաց մի թողեք
Ի՞նչ ասել է «բոլորին դեմ», սա է մեր եղած քաղաքական դաշտում առկա ներկապնակը
Ինչո՞ւ ՔՊ-ն «մերժեց» Հայկ Սարգսյանին․ Մանրամասներ
Արուսիկ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում