Ուկրաինայի եվրոպական դաշնակիցները որոշել են հակամարտության կարգավորման առանձին ծրագիր չկազմել և կենտրոնանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված նախաձեռնության մեջ փոփոխություններ մտցնելու վրա։
Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը։
«Ինչ վերաբերում է համաձայնագրի տեքստին, որի վրա աշխատել ենք Ժնևում։ G20 գագաթնաժողովում (նախորդ հանգստյան օրերին ՀԱՀ–ում) ինտենսիվ քննարկումներ են տեղի ունեցել մի քանի առանցքային դաշնակիցների՝ «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) և «ցանկացողների կոալիցիայի» հիմնական դաշնակիցների մասնակցությամբ։
Հստակ կոնսենսուս է ձեռք բերվել, որ մենք պետք է աշխատենք առկա տեքստի հետ, թող որ նույնիսկ դրա որոշ բաժիններ անընդունելի են, քանի որ մյուս բաժինները ծայրահեղ կարևոր են։ Մենք աշխատելու ենք այդ տեքստի հետ, և ոչ թե մեկ այլի»,– ասել է Սթարմերը՝ Համայնքների պալատում պատասխանելով Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բեյդնոկի հարցին։






Բաց մի թողեք
Հռոմի պապը ևս խաղաղություն է խնդրում․ Երկխոսություն՝ հակամարտություններին վերջ դնելու համար
Չարլզ III թագավորը` «խորացող բաժանումից» հետո, կոչ է անում հաշտեցման և միասնության. Լուսանկարներ
Կարճ ներկայացման մոխրագույն գիծը․ Ինչո՞ւ Չաուշեսկուն ընկավ․ Այսօր նրա ու կնոջ մահապատժի օրն է. բացառիկ․ Լուսանկարներ