Մենք ուշադրությամբ հետևում ենք Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և չենք պարզեցնում կամ նսեմացնում ոչ մի հարցի նշանակությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին։
Այս մասին տեղեկացնում է IRNA-ն։
Բաղաեին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին իրադարձությունների կապակցությամբ:
«Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի մեզ և տարածաշրջանի պետությունների, հատկապես Ռուսաստանի համար՝ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական առումներով»,- ասել է նա:
Բաղաեին Իրանի համար «կարմիր գիծ» է անվանել արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը և հայտարարել, որ Թեհրանը ոչ մի դեպքում օգտակար չի համարում արտաքին միջամտությունը և արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը: Նրա խոսքով ՝ Իրանը համոզված է, որ դա աշխարհաքաղաքական բարդությունների է հանգեցնում։






Բաց մի թողեք
ԵՄ-ն հետաքննություն է սկսել Grok AI չաթբոտի նկատմամբ
Ով է ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Եվրոպայի հարցերով «գլխավոր խորհրդականը»
Ալիևի հայտարարությունը, որ տարանցիկ ճանապարհը կանցնի Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը …