Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Վելլար գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է ներմուծվող սարքավորումներով կառուցել նոր գործարան շոկոլադի և հրուշակեղենի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝ իրականացնելով 8 մլրդ դրամի ներդրում, որից 100 մլն դրամը շինարարական աշխատանքների իրականացման համար, 6 մլրդ դրամը հիմնական միջոցների ձեռքբերման, 1 մլրդ դրամը ենթակառուցվածքների կառուցման և 900 մլն դրամը այլ ծառայությունների համար։
Ներկայումս առկա է 110 աշխատատեղ 598 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 900-ի՝ 353 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 553 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 51 մլն դրամ։






Բաց մի թողեք
ԵՄ-ն 2027 թվականից ամբողջությամբ կարգելի ռուսական բնական գազի մատակարարումները
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ
ԵՄ-ի արդյունաբերական քաղաքականությունը լիովին տարածվում է Չինաստանի վրա