Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը մտել է վերջին տասնամյակների ընթացքում իր ամենակառուցողական փուլը։
Այս մասին հայտարարել է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը մտել է վերջին տասնամյակների ընթացքում իր ամենակառուցողական փուլը, սակայն բարձր մակարդակի քաղաքական հռչակագրից անցումը համապարփակ, իրավաբանորեն հիմնավորված կարգավորման մնում է անավարտ», – նշվում է զեկույցում։
S&P-ի տվյալներով՝ 2025 թվականի օգոստոսին կողմերի կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված հռչակագիրը վճռորոշ առաջընթաց էր՝ երկու կողմերին պարտավորեցնելով փոխադարձ ճանաչման, սահմանների արագացված սահմանազատման և տարածաշրջանային տրանսպորտային ուղիների վերականգնման։ Գործակալությունը նշում է, որ լիարժեք խաղաղության պայմանագրի կնքման ամենաքաղաքական առումով զգայուն խոչընդոտը մնում է Ադրբեջանի այն ակնակալիքը, որ Հայաստանը կփոփոխի իր սահմանադրությունը՝ վերացնելով այն դրույթները, որոնք, իբր, ենթադրում են «Ղարաբաղի նկատմամբ տարածքային պահանջներ»։
«Մեծածավալ հակամարտության վերսկսման ռիսկը զգալիորեն նվազել է, սակայն պաշտոնական խաղաղության համաձայնագրի բացակայությունը նշանակում է, որ այս գործընթացը մեծապես կախված է շարունակական քաղաքական կամքից և տեխնիկական բանակցությունների առաջընթացից», – նշում է գործակալությունը։
Երկու երկրների կառավարությունները նախատեսում են կրճատել պաշտպանական ծախսերը 2026 թվականին, ինչը ռազմական լարվածության նվազման և խաղաղության գործընթացի քաղաքական զարգացման նկատմամբ վստահության ևս մեկ ապացույց է, ընդգծվում է զեկույցում։ Մեկ նկատառում մեր կողմից․ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը ոչ թե կրճատում, այլև կրկին ավելացնում է ռազմական բյուջեն։ Այդ մասին հայտարարել են պաշտոնապես Բաքվում, առկա են բաց տեղեկատվական աղբյուրներ, որոնք ևս վկայում են Ադրբեջանի այդ քաղաքականության մասին։






Բաց մի թողեք
Հռոմի պապը ևս խաղաղություն է խնդրում․ Երկխոսություն՝ հակամարտություններին վերջ դնելու համար
Չարլզ III թագավորը` «խորացող բաժանումից» հետո, կոչ է անում հաշտեցման և միասնության. Լուսանկարներ
Կարճ ներկայացման մոխրագույն գիծը․ Ինչո՞ւ Չաուշեսկուն ընկավ․ Այսօր նրա ու կնոջ մահապատժի օրն է. բացառիկ․ Լուսանկարներ