«Սյունիքի զանգեր» հուշարձանը կվերականգնվի, տարածքը կվերանորոգվի:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:
««Սյունիքի զանգերը» շատ կարևոր սիմվոլիզմ են կրում մեր`սյունեցիներիս համար:
«Հասանք զանգեր» արտահայտությունը մեզ համար տուն հասնել է նշանակում, քանի որ սա է Սյունիքի դարպասը: Դրանք ուժի, անառիկության խորհրդանիշ են, և ամեն անգամ այստեղ կանգ առնելիս ցավով նկատում էի, որ զանգերը ժանգոտված են:
Ամիսներ առաջ դիմեցի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հուշարձանի վերականգման և տարածքի վերանորոգման խնդրանքով: Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից կազմվել է նախագիծը, իրականացվել է մրցույթ և շուտով կմեկնարկեն վերականգման աշխատանքները:
Շնորհակալություն բոլոր գործընկերներիս կատարված աշխատանքի համար», գրել է պատգամավորը:






Բաց մի թողեք
Ով է Գորիսում սպանված, Առուշանյանի վարորդ Արենը՝ երկու անչափահաս երեխաների հայր էր․ Լուսանկար
Կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել… Առուշանյանի հայրը Գորիսում երեկվա պայթյունի մասին
Ամերիկացի ժայռամագլցող Ալեքս Հոնոնդոլդը առանց պարանների բարձրացել է Թայբեյ 101 երկնաքերի գագաթը. Լուսանկարներ