ԱՄԷ-ն ստանում է ուկրաինական կարգավորմանն ուղղակիորեն ներգրավվող երկրի կարգավիճակ:
Ռուս-ուկրաինական ուղղակի բանակցություններ կազմակերպվել են մոտ չորս տարի առաջ՝ Ստամբուլում: Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս այդ իրողությունը կարևորել է և մի փուլում անգամ հավակնում էր Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում հյուրընկալելու բարձր պատվի:
Կրեմլի աղբյուրը ՏԱՍՍ-ին ասել է, որ ուկրաինական կողմի հետ բանակցությունների երկրորդ փուլը դարձյալ տեղի կունենա Աբու-Դաբիում, հավանաբար՝ փետրվարի առաջին օրերին:
Այս ֆոնին Axsios-ը վկայակոչել է Սպիտակ տան «բարձրաստիճան պաշտոնյայի», ով ասել է, որ ԱՄՆ-ը «շատ մոտ է Պուտին-Զելենսկի հանդիպման կազմակերպմանը»:
Կարելի է ենթադրել, որ եթե ամերիկյան դիվանագիտության ջանքերը հաջողությամբ պսակվեն, ապա Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների «ժամադրավայր» դարձյալ կընտրվի Աբու-Դաբին:
Իսկ դա կնշանակի, որ Թուրքիան կորցնում է «խաղաղության աղավնի» ներկայանալու և, իհարկե, ուկրաինական ենթադրյալ կարգավորումից աշխարհաքաղաքական շոշափելի շահ ստանալու հնարավորությունը:
«Մերձավոր Արևելքում ձևավորվում է նոր բաժանարար և այստեղ առանցքային դեր է վերապահվում Սաուդյան Արաբիային»,- իսրայելական «Եդիոտ ահրոնոտ» պարբերականի էջերում գրել է պահեստազոր փոխգնդապետ Ամիթ Յագորը:
Նրա գնահատմամբ, Էր-Ռիադը և Անկարան ձգտում են «զբաղեցնել Իրանի թուլացումից հետո ազատված տարածությունը՝ նախկին դասավորությունների փոփոխության և Իսրայելի համար կորուստների գնով»:
Իսրայելցի փորձագետը Մերձավոր Արևելքում տեսնում է «երկու ճամբար՝ Իսրայել, ԱՄՆ, Հնդկաստան, ԱՄԷ և Հորդանան և Թուրքիա ու Կատար, որոնց հարում են Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Եգիպտոսը և Եմենի հարավը»:
Իսրայելցի պահեստազորային զինվորականն այս «բաժանարարն», իհարկե, առաջին հերթին դիտարկում է իր երկրի շահերի և անվտանգության կտրվածքով, բայց նրա կողմից արձանագրված «ճամբարաբաժանումը», հավանաբար, ազդեցություն կունենա նաև Իրանի շուրջ և Հարավային Կովկասի զարգացումների վրա:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը եկող ամիս կայցելի Հայաստան և Ադրբեջան: ԱՄՆ-ը, ինչպես արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցներն են վկայում, Իրանի շուրջ «հարվածային բռունցք է ձևավորում»: Իսլամական հանրապետության դեմ ռազմական գործողությունների հավանականությունը չափազանց մեծ է:
Այս օրերին Երուսաղեմում է գտնվում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության զորապետ Կուպերը: Ադրբեջանը փաստացի մերժել է «Աբրահամի համաձայնություններին» միանալու առաջարկությունը: Բաքուն ռազմական սերտ համագործակցույուն ունի Թուրքիայի և Պակիստանի հետ, բայց շարունակում է մնալ Իսրայելի ներքին սպառման նավթի առաջին մատակարարը:
Եթե իսրայելցի մեկնաբանի դիտարկումն իրոք աշխարհաքաղաքական նշանակության վերադասավորումների հավաստի կանխատեսում է, ապա Թուրքիա-Կատար-Սաուդյան Արաբիա-Պակիստան «ճամբարի» ձևավորման դեպքում ո՞րն է լինելու Ադրբեջանի դիրքորոշումը: Միացյալ Նահանգները բավարար ռեսուրս ունի՞, որպեսզի մերձավորարևելյան բաժանարարը «չտրոհի» հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորումը:
Աբու-Դաբիում ռուս-ուկրաինական բանակցություններին զուգահեռ՝ Թուրքիայի MIT-ի տնօրեն Քալընը Ստամբուլում ընդունել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդներին:






Բաց մի թողեք
Ռուսական զինվորական ստորաբաժանումները դուրս են գալիս Սիրիայից
ԱՄՆ – Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունները խրվել են ռուսական սապոգի մեջ
Ի՞նչ մակարդակի և ձևաչափի հանդիպումներ են Իսրայելի և Ադրբեջանի միջև, ի՞նչ սպասել ․․․