26/01/2026

Մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ. Այո, մաքրում է պետք` տիրադավներից

Մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ

«Իշխանությունը» ուզում է «մաքրել» եկեղեցին։

Շատ լավ բառ է՝ մաքրել։ Քանի որ եկեղեցին մաքրելը միշտ էլ Աստծո գործն է եղել, ոչ թե մարդկանց քաղաքական ծրագրի մասը։

Բայց եթե արդեն խոսում ենք մաքրումից, եկեք ճիշտ հասկանանք՝ ինչից է պետք մաքրել։

Եկեղեցին չի մաքրվում հավատացյալներից, աղոթողներից, խոնարհ հոգևորականներից։

Եկեղեցին մաքրվում է տիրադավներից, կեղծ հավատքից, Աստծուց հեռացած հոգևոր վիճակից, հպարտությունից ու ինքնահավանությունից։

Այո, մաքրում է պետք։

Բայց ոչ թե եկեղեցուն, այլ նրանց, ովքեր իրենց ներսում վաղուց կորցրել են Աստծուն։

Ովքեր խաչը պահում են ձեռքում, բայց սիրտը լի է չարությամբ։

Ովքեր խոսում են բարոյականությունից, բայց ապրում են հաշվարկով։

Քրիստոսն ինքն էր ասում․

«Նախ մաքրիր քո աչքի գերանը, հետո նոր խոսիր եղբորդ աչքի փշից»։

Եկեղեցին Աստծունն է, ոչ մեկի սեփականությունը չէ։

Եվ Աստված իր եկեղեցին մաքրում է շատ հանգիստ, առանց աղմուկի, առանց քաղաքական շոուների, առանց բարձրախոսների։

Մնացածը… պարզապես աղմուկ է

Ռուբեն Մելիքյան