Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կայքը դիմում-բողոքի հնարավորություն է տալիս։
Քիչ առաջ դիմում-բողոք եմ ներկայացրել հետևյալ բովանդակությամբ.
«Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակում է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» քննարկումը։ Սա ուղղակի նախընտրական քարոզչություն է ոչ նախընտրական շրջանում։
Բացարձակապես հասկանալի չէ, թե ինչու՞ Հանրային հեռուստաընկերությունը պետք է եթեր տրամադրի քաղաքականացված հանրային գործչի միայն այն պատճառով, որ նա վարչապետի կինն է։ Նույն տրամաբանությամբ կարո՞ղ է Հ1-ը նույնչափ եթեր տրամադրի օրինակ ինձ՝ ներկայացնելու համար «Կրթվելը նորաձև չէ» հաղորդումը»։
Շատերի մոտ գուցե տարակուսանք առաջ բերի այս գրառումը, բայց ոչինչ։ Ցանկացած գործիք պետք է օգտագործել այս խայտառակ անարդարության դեմ պայքարի գործում։ Հետո համապատասխան մարդիկ պատասխանատվության կենթարկվեն անգործություն դրսևորելու համար։
Խորհուրդ եմ տալիս նույնն անել։ Փորձը փորձանք չէ։
Մեկնաբանության մեջ դնում եմ Հանձնաժողովի կայքէջի հղումը։
Մենուա Սողոմոնյան






Բաց մի թողեք
Կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել… Առուշանյանի հայրը Գորիսում երեկվա պայթյունի մասին
ԱՄՆ փոխնախագահի այցն Ադրբեջան և Հայաստան ունի կոնկրետ նպատակ․ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ
Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային կետեր ստեղծելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում. Կոբախիձե