Երեկ տեղեկացրել էինք, որ ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ֆարզադյանը շուրջ 15 տարի է` այդ պաշտոնին էր։
Գյումրիում ՀԵՑ֊ը վեց ցանց ունի, և մեր տեղեկություններով, առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում բոլոր ցանցերում։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնում հնարավոր է նշանակվի Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը, որի հետ, ի դեպ, կապ հաստատվել չհաջողվեց։ Մեր տեղեկություններով, իշխանությունը Մինասյանին տևական ժամանակ է խոստումներով է պահում, թե անգործ ու անպաշտոն չի մնա։
Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը Գյումրու Սոցիալական ծառայության ղեկավարն էր, նրան ընտրությունների նախօրեին նշանակեցի Գյումրիի համայնքապետի ԺՊ, որ ընտրություններում նրա դեմքով հաղթեն:
Սակայն ՔՊ-ն Գյումրիում պարտվեց և Սարիկը դարձավ ավագանու խմբակցության ղեկավար, որը հիմնական աշխատանք չունի: Հիմա փաստորեն ՀԷՑ-ը խլելուց հետո հնարավոր է դարձել նրան աշխատանքով ապահովել` մասնաճյուղի տնօրենին ապօրինաբար ազատելով աշխատանքից:






Բաց մի թողեք
ԵՄ-ն 2027 թվականից ամբողջությամբ կարգելի ռուսական բնական գազի մատակարարումները
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ
ԵՄ-ի արդյունաբերական քաղաքականությունը լիովին տարածվում է Չինաստանի վրա