Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Բագրատ Սրբազանի կալանքը փոխելու վերաբերյալ փաստանանների վերաքննիչ բողոքը։
Այս մասին հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը․ «Մենք հիմնավորել էինք, որ կալանքը հիմնովին անհիմն է։ Ցավոք մեր դատարանները դարձել են այս իմաստով կանխատեսելի»։
Բագրատ Սրբազանը կալանավորվեց հունիսի 26-ին։ Սրբազանի մեղադրանք է առաջադրվել Քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակում՝ իբրեւ «ահաբեկչություն» նախապատրաստելու հոդվածով։
Այս գործով այժմ կալանավորված են եւս 14 անձ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Օրեր առաջ դատավոր Վազգեն Ռշտունին այս գործով կալանավորված Հրայր սարկավագին ազատ արձակեց։






Բաց մի թողեք
Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ
Հայաստանում Տելեգրամով կեղծ օղի են վաճառել ու բռնվել