«Եվրամիությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերներից է: Եվ այս համատեքստում մեր համագործակցությունն արդեն իսկ ցույց է տվել իր արդյունքները, և համոզված եմ՝ առաջիկայում ավելի տեսանելի արդյունքներ կլինեն»:
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Հայաստանի և Հունաստանի վարչապետների առանձնազրույցից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Վարչապետը նշել է, որ ցանկանում է հատուկ ընդգծել Հունաստանի մասնակցությունը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը, որ դիտարկում է Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանը:
«Հունաստանի մասնակցությունն այստեղ շատ գնահատելի է և կարևոր»,-ասել է վարչապետը:
Բաց մի թողեք
Մենք խոսել էլ չգիտենք, հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռները հագցնում ենք իրար գլխի. Փաշինյան
Վասիլիս Մարագոսը ԵՄ աջակցությունն է հայտնել ՀՀ ինքնիշխանությանն ու կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Թմրամոլ 47 ոստիկան հեռացվել է ոչ թե մեկ տարվա այլ 5 տարվա ընթացքում