«Մենք ՀԱՊԿ-ին մեկ հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան․ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, ո՞րն է այդ գոտին, դուք ՀՀ սահմանը ճանաչո՞ւմ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին ո՞ր սահմանով է անդամագրվել։ Քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, իմ անձնական կարծիքն է, որ ՀԱՊԿ-ն իրեն անջատել է,և չի աշխատում»։
Այս մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։ Հարցին, թե այդ պարագայում էլ ինչու՞ ենք մնացել ՀԱՊԿ-ում, Սիմոնյանը նկատեց՝ պետք է մի փոքր վստահել իշխանություններին։
Հարցին, թե ո՞րն է ՀԱՊԿ-ին այլընտրանքը, նա ասաց․ «Ես կարծում եմ, որ այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ անվտանգությունն ապահովելն է, և ամբողջը մի զամբյուղի մեջ չդնելն է, որովհետև մենք այդպես արեցինք, և երբ եկավ իքս պահը, երբ վստահ էինք, որ անհնար է, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի կամ դա թույլ տա քաղաքական մակարդակով, ոչ միայն թույլ տվեց, այլ նաև շատ բաների վրա աչք փակեց, հետո մեզ մեղադրեց ինչ-որ ժամանակագրության մեջ, որն էլ հակառուսական ալիք բարձրացրեց»։
«Ժամանակին, երբ որ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիևը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա, հարձակումներ էին գործում՝ դրանով փորձելով բանակցությունների վրա ճնշում գործադրել»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց, թույլ չտալ այն փորձերը, որ Ալիևը ՀՀ-ում օրակարգ թելադրի․ «ՀՀ-ն, երբ որ կորոշի, որ իր Սահմանդրության կամ օրենսդրության մեջ բան պետք է փոխի, այն ժամանակ էլ կփոխի: 2020 թվականի սկզբին (բուկլետի հեղինակն էլ ես եմ եղել) մենք Սահմանադրական գործընթացը սկսել էինք, այդ ժամանակ ինչ պատերազմ, ինչ բան: Մենք ինչու ենք այդ խոսակցությունը սկսել, մենք այդ խոսակցությունը սկսել ենք հանրության հետ, որ մեզ քննադատեն, դուք հարց տաք, հասկանանք հասարակության կարծիքները»:
Շարունակելով խոսել Սահմանադրության փոփոխության մասին՝ ԱԺ նախագահն ասաց, որ կա քննարկում, և կարծում է, որ շատ բան պետք է փոխվի. «Այդպես էր մտածում նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը 2020 թվականի հունվարին: Իրենք (նկատի ունի ադրբեջանցիները. -խմբ) հիմա այս ամենը ինչը նստած նայում են, թարգմանում ու վերլուծում են ու խաղում այդ ամեն ինչով»:
Ալեն Սիմոնյանը վերահաստատեց՝ ՀՀ-ն իր շահերից բխող քայլեր կանի. «Ինչ վերաբերում է խաղաղության պայամանագրին, այո, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել բոլոր խնդիրների լուծումները և որևէ հարց չենք տեսնում, որը մեր համար անքննարկելի է»:
«Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց իմ անձնական կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ նրանք այնտեղից դուրս գան»: Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս գալու հարցը․ «Որովհետև մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, բայց ես վստահ չեմ, որ իրենք կպաշտպանեն: Դուք վստա՞հ եք: Ապացուցվեց մի քանի անգամ, ու իրենք չպաշտպանեցին, էլ չեմ ասում, որ հաճախ ձև արեցին, ամեն ինչ արեցին, որ այդ սահմանները շատ ավելի խոցելի լինեն: Եկան ԼՂ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին, է՞դ էր պաշտպանությունը, մի օր էլ գան «Զվարթնոց»-ից ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»:
Ալեն Սիմոնյանը դեմ չէ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն․ «Եթե որևիցե մեկն այլ տարբերակ կառաջարկի, ես պատրաստ չեմ նույնիսկ լսել»։
Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում առաջընթաց կա․ «Եթե հանդիպում են, ուրեմն՝ կա»,- ասաց Սիմոնյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ շատ հարցերում էլ հետընթաց կա. «Շատ անգամ լինում է, որ գնում ենք, խոսում, բան ենք պայմանավորվում, թղթին հանձնելու ժամանակ տեսնում ենք, որ դա այլ կերպ է ձևակերպված: Բայց հիմնական 3 սկզբունքների վերաբերյալ համաձայնությունները ձեռք են բերվել Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ ղեկավարների ներկայությամբ»:
Հիշեցնենք՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Բաց մի թողեք
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար
Բայդենի բռունցքի վերջին ուժը Ռուսաստանի վրա՝ Թրամփին իշխանությունը փոխանցելուց առաջ
Թբիլիսիում ի՞նչ է ծրագրվում, հեղաշրջում կլինի՞