Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:50-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոս փողոց՝ ժողովրդին հայտնի՝ «Մանկավարժականի» թունելում բախվել են երկաթե ամրաններով բարձված Howo մակնիշի բեռնատարը, Ford-ը, Opel-ն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում , որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե պարեկները արագ չժամանեին և օպերատիվ չձևակերպեին վթարը, մի քանի ժամ Խանջյան փողոցում երթևկությունը վերածվելու էր «աջափսանդալի», սակայն կարճ ժամանակում նրանց հաջողվեց երթևեկությունը կարգավորել:
Բաց մի թողեք
Նուբարաշենի հոգաբուժարանից փախուստի դիմած երկրորդ բուժառուին չեն գտնում
Հրդեհի ահազանգ Սարի թաղում. մեկնել է 4 մարտական հաշվարկ, կանխել է կրակի տարածումը․ Սարգսյան
28-ամյա տնօրենը հոսանքահարվել, հիվանդանոցի ճանապարհին մահացել է