Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, պաշտոնը դադարեցնելու մասին հայտարարագիր չի ներկայացրել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Փորձեցինք հենց նրանից տեղեկանալ պատճառների մասին, սակայն Հովսեփ Աղազարյանը մեր զանգերին չպատասխանեց։ Նախկին փոխթաղապետի հայրը՝ Հովիկ Աղազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ որդին աշխատանքի է անցել Էկոնոմիկայի նախարարության վարչություններից մեկում որպես խորհրդական։
Հովսեփ Աղազարյանը որոշել է 2016 թվականի արտադրության CHRYSLER վարել, որը ձեռք է բերել 2023 թվականին։ Մինչ այդ էլ Աղազարյանը 2020 թվականին բնակարան էր ձեռք բերել հիփոթեքով, որի մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 20 մլն 702 հազար դրամ։
Հովիկ Աղազարյանի նախկին փոխթաղապետ որդին պաշտոնի դադարեցման հայտարարագիրը ներկայացրեց օրերս` պահանջվող ժամկետից 2 ամիս ուշ։ Ի դեպ, կրտսեր Աղազարյանի ֆեյսբուքյան գլխավոր էջը, հեղափոխության առաջնորդի լուսանկարի փոխարեն, այժմ զարդարում է Մարկ Տվենի մի գրառում։ Ըստ երեւույթին նրանք նեղացած են Նիկոլ Փաշինյանից, քանի որ որդին չնշանակվեց Նոր Նորքի թաղապետ, փոխարենն ազատվեց պաշտոնից, սակայն, անկասկած, ՔՊ օրոք ծաղկող խնամի-ծանոթ-բարեկամ կապը չի թողնի «տաշած» իշխանավորը գետնին մնա։
Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչները շարունակում են դիզել ունեցվածք՝ անշարժ գույք, մեքենա։
Կրտսեր Աղազարյանը շտապել է նաեւ կարեկցանք հայտնել Վահան Քերոբյանին` ամրապնդելով ՔՊ վարքի նոր` կոռուպցիոն ռասիզմի տեսությունը, այն է՝ նախկին թալանչին թալանչի է, ներկա թալանչին` մանկահասակ երեխայի մայր»։
Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանի հեռախոսը Հակակոռուպցիոնի քննիչները առգրավել են
Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները. mediahub.am
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է