Արտագնա աշխատանքի մեկնողների մասով Е-draft.am համակարգում տեղադրված է «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունում անձի հարկի գումարը պահվել է հարկ վճարողի կողմից, ապա մենք տարբերության մասով հարկը չենք կիրառում։
Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ օբյեկտիվ բոլոր դժգոհությունները հաշվի են առնվել և նախատեսվել:
Ըստ Բադասյանի՝ ամենևին ընդունելի չէ, որ որևէ անձի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու ինքը պետք է հարկ վճարի։
«Վերաբերմունքը մեր հարկային քաղաքականության և հարկ վճարելու մշակույթի նկատմամբ պետք է փոխենք։ Մենք հարկն ուղղակի անվերադարձ չենք տալիս, հարկի դիմաց ստանում ենք անվտանգություն, սոցիալական ապահովվածություն»,- մանրամասնել է Բադասյանը։
Հարցին՝ ինքը համարո՞ւմ է, որ ՀՀ թիվ 1 հերոսը հարկ վճարողն է, ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ եթե քաղաքացին ուզում է հայրենասեր լինել, պետք է մի քանի բանի ուշադրություն դարձնենք․ արդյոք օրինապ՞ահ է, վճարու՞մ է հարկերը, եթե անձը այդ պայմաններին բավարարում է, ապա կարող է համարվել հերոս։ Եթե անձը հայրենասիրությունից խոսում է բաժակաճառերով և արցունքները աչքերին, բայց չի կատարում իր հարկային պարտավորությունները, չի կարող համարվել հայրենասեր»։
Բաց մի թողեք
Հերթական շինծու մեղադրանքներն են ներկայացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան. Մարության
590 հազար դոլարի գողությունը պայմանավորում են նաև ՔԿ պետի թույլությամբ