Փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։10-ի սահմաններում Գյուրջյան փողոցում 18-ամյա Տիգրան Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan X-Trail», «Toyota Camry», «Ford», «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։
Կայքը հայտնում է, որ «Nissan Teana»-ի վարորդը Տիգրան Մ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
«Nissan Teana»-ը հաշվառված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հաշվեկշռում, իսկ «Toyota Corolla»-ն՝ ՀՀ Քննչական կոմիտեի հաշվեկշռում։
Բաց մի թողեք
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել․ Լուսանկար
Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ. Լուսանկար