Հոկտեմբերի 14-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում:
Վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակոցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադի»-ի տան մոտ:
Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը «Դերժավայի Արկադի»-ի տղան է:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ 7 անձ խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է և ներկայացել Քննչական կոմիտե:
Քննչական կոմիտեից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ:


Բաց մի թողեք
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար
Դատախազությունը չի՞ հաշտվում Չալաբյանի ազատության հետ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորելու պահանջը
Համատարած ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում