Փետրվարի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վլադմիրի Զ․-ն իրա վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Տիչինայի 4-րդ նրբանցքի, Տիչինա-Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի, Երևանի բնակիչ 59-ամյա Ռիմա Մ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության թիվ 75 խմբի բժիշկների վիրավորներին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին տեղեկություն է փոխանցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էն քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Բաց մի թողեք
Վթարի է ենթարկվել թիվ 14 ավտոբուսը և թիվ 2 տրոլեյբուսը, ուղևոր է տեղափոխվել հիվանդանոց
Հոսանքի ու ջրի, սպասվող նաեւ գազի անջատումներով մեզ պատրաստում են մութ ու ցուրտ ձմեռներին
Հաշմանդամ ու ծեր մորը չխնամելու համար որդին կնոջ հետ բարձով խեղդել է նրան, այնուհետև թաղել դաշտում