23/12/2024

Զախարովան Ներքին Հանդի, ՀԱՊԿ-ից ՀՀ սառեցման, ռուս սահմանապահների դուրս գալու ու նման խնդիրներից է անդուլ բողոքել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությանն այն մասին, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է այցելել Հայաստան:

«Հայաստանը, որպես դաշնակից, լավ գիտի մեր դիրքորոշումը Կիևի ռեժիմի նկատմամբ»,- ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները պետք է առաջինը մեկնաբանեն այդ հաղորդագրությունները։

Ռուսաստանը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ կազմակերպության աշխատանքներին Երևանի մասնակցությունը սառեցնելու մասին։

Վերջինս ՀԱՊԿ որոշումները համարել է հավասարակշռված։ Ըստ նրա՝ այդ հավասարակշռված որոշումներից մեկն էլ մերժել է Հայաստանը:

«Կցանկանայի հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին Երևանի խնդրանքով օպերատիվ կերպով ձևավորվել և սահմանամերձ շրջաններ է ուղարկվել ՀԱՊԿ գնահատման առաքելություն։ Դրա արդյունքներով նախապատրաստվել է ՀԱՊԿ անվտանգության հավաքական խորհրդի՝ Հայաստանում մշտադիտարկման առաքելության տեղակայման որոշումը: Մեր կամ ՀԱՊԿ մյուս անդամների մեղքով չէ, որ տվյալ հավասարակշռված որոշումը, որը ենթադրում էր երկրին ռազմատեխնիկական օգնության տրամադրում և մի շարք այլ միջոցառումներ, հորինված պատճառաբանությամբ մերժվել է ՀՀ իշխանությունների կողմից: Ավելին, Երևանը որոշեց ցուցադրաբար հրավիրել Եվրամիությունից կեղծ դիտորդների: Բոլորին հայտնի փաստերը կասկած չեն թողնում այս ներկայացուցիչների աշխատանքի զրոյական արդյունավետության առնչությամբ։

Մարի Զախարովան խոսել է ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայված ՌԴ սահմանապահների մասին։

Ըստ նրա՝ ռուս սահմանապահները պաշտպանում են Հայաստանի և Իրանի սահմանը։ «Դա տրամաբանական է և՛ նյութատեխնիկական, և՛ տնտեսական տեսանկյունից»,- ամենամյա ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն չի կարծում, թե «խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին կամ այլ երթուղու, այն ուղղակի տ

Մենք կտրականապես չենք ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021-2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած տարածաշրջանում հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ»,- նշել է նա։

Զախարովայի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով. «Միևնույն ժամանակ ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է»:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցված լինելու մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Եվ հետևանքը գործնականում այն է, որ գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա»,- ասել էր նա:

Կրեմլը մտադիր է ամբողջությամբ հստակեցնել Երևանի դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու հարցում, քանի որ այդ կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ, ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մարիա Զախարովան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին մեղադրել է «Արևմուտքին հաճոյանալու համար»։

Վերջինս ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ և որ չեն կանգնեցրել այդ շրջանում փետրվարին ադրբեջանական կողմի իրականացրած ագրեսիան։

«Առաջին անգամը չէ, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է փաստերը՝ ըստ երևույթին փորձելով ինչ-որ մեկին հաճոյանալ Արևմուտքում՝ փնտրելով պատճառ քննադատելու ՌԴ-ին։ Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան, հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականին այնտեղ տեղակայված է եղել ԱԴԾ սահմանապահ կետ։

Ավելի քան 30 տարի ՀՀ սահմանները պաշտպանող մեր սահմանապահներին նսեմացնելու փորձերը համարում ենք հակաարդյունավետ։ Ի հակադրություն, ԵՄ կեղծ դիտորդները չեն անում այն, ինչի համար այնտեղ կանչված էին։ Նրանք այնտեղ հետախուզական գործունեությամբ են զբաղվում Ռուսաստանի և Իրանի դեմ»,- ասել է նա։

Լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ են լուրեը, որ ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ խոչընդոտել են ռուս սահմանապահները, ասել էր. «Այդ խնդիրը կա, և մենք հասցեագրել ենք»:

Ավել վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն էր կարծիք հայտնել, որ ՌԴ սահմանապահները պետք է դուրս շպրտվեն Ներքին Հանդի խաչմերուկից: Ըստ նրա՝ ամբողջ հայ-ադրբեջանական սահմանին կա միայն մի տեղ, որտեղ ԵՄ դիտորդները չեն կարողանում մոտենալ, և դա Ներքին Հանդն է։

«Մայրուղուց դեպի Ներքին Հանդ գնացող ճանապարհի խաչմերուկում ռուսաստանյան սահմանապահները արգելափակոց են տեղադրել և ԵՄ դիտորդներին չեն թողում մոտենալ գյուղին։ Արդյունքում ադրբեջանցիները Ներքին Հանդում ինչ ուզում, անում են, հետո հայտարարում, թե բա «ԵՄ դիտորդների պատասխանատվության գոտում է», թեև շատ լավ գիտեն, որ իրենց դաշնակից ռուսները ԵՄ դիտորդներին այդտեղ մոտ չեն թողում։ Ես վստահ եմ, որ մենք 4 զոհ չէինք տա, եթե ռուսները Ներքին Հանդը չմեկուսացնեին ԵՄ դիտորդներից»,- գրել էր նա:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենամյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն այն մասին, որ ՌԴ սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց»-ից:

Նրա խոսքով՝ Մոսկվան այդ հայտարարությունը դիտարկում է որպես պաշտոնական Երևանի «ոչ բարեկամական պահվածքի հերթական դրսևորում»:

«Այդքան էլ պարզ չէ՝ որքանով է ԱԺ խոսնակը պատասխանատու իր բարձրացրած թեմայի համար: Մենք ՀՀ իշխանություններից որևէ հարցում չենք ստացել այս հարցով: Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,- ասել է նա։

ՀՀ տարածքում ռուս դասալիք Դմիտրի Սեթրակովին էլ բերման ենթարկելու քայլը նա համարել է ոչ անօրինական գործողություն․ «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ոչ մի անօրինական գործողություն չի կատարվել»։