Սերժ Սարգսյանը կասկածում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների Բաքվում հայտնվելը կարող է կապված լինել Հայաստանի ներկա իշխանությունների գործողությունների հետ։
Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ սկզբունքով են որոշվել այն անձինք, որոնք հայտնվել են Ադրբեջանի կազմած ցուցակում։ Սարգսյանի կարծիքով՝ այդ ցուցակի ձևավորման մեջ հնարավոր է եղել Հայաստանի միջամտությունը։
Նա ընդգծել է, որ տարօրինակ է թվում այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը թույլ է տվել Արցախի պաշտպանության բանակի գործող հրամանատարին հասնել Հայաստան, սակայն միևնույն ժամանակ Բաքու է տարել երկու տարի առաջվա նախարարին։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ այս թեմայի վերաբերյալ տեղյակ է նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, և նա վստահ է, որ ժամանակի ընթացքում վերջինս կբացահայտի մանրամասները։

Բաց մի թողեք
Ռուսաստանը սպառնում է զանգվածային հարվածներով Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, քանի որ Կիևի էլեկտրակայանների զոհերի թիվը հասել է 38-ի
Բանտարկված հույն նեոֆաշիստը խոստանում է քաղաքական վերադարձ
Գերմանիան պատրաստվում է մտնել ամենավտանգավոր իրավիճակի մեջ