Արարատը՝ Արագածով, «Հայոց պատմությունը»՝ «Հայաստանի պատմությամբ» փոխարինող ու հարկատուին երկրի թիվ մեկ հերոս հռչակած Նիկոլ Փաշինյանն ամռանը Հայաստան է ուզում բերել 13- 18 տարեկան սփյուռքահայ պատանիների։
«Հրապարակ» թերթը գրում է. Միջացառումը կոչվում է «Քայլ դեպի տուն» եւ իրականացվելու է հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 24-ը՝ 6 փուլով, որոնցից յուրաքանչյուրին պետք է մասնակցեն 50-150 սփյուռքահայ երիտասարդ ու պատանի։ Այս միջոցառման իրականացման համար արդեն իսկ պետական բյուջեից հատկացվել է մոտ 107 մլն դրամ։
Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականին էր նախաձեռնվել «Արի տուն» ծրագիրը, եւ ամեն տարի այս ծրագրի շրջանակներում հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ էին ժամանում Հայաստան: 2018-ից հետո իշխանությունը մի կարճ դադարից հետո այն վերականգնեց` «Քայլ դեպի տուն» անվան տակ:






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7